1.png
2.png
3.png
4.png
5.png
6.png
7.png
8.png

Նորություններ

  • Հաշվետվություն

    Տարեկան հաշվետվություն և անկախ աուդիտ - 21.02.2017

    Ավելին...

  • Հաշվետվություն

    Տարեկան հաշվետվություն և անկախ աուդիտ - 19.04.2016

    Ավելին...

  • Հաշվետվություն

    Տարեկան հաշվետվություն և անկախ աուդիտ - 21.04.2015

    Ավելին...

  “Ստեփանակերտի կոնյակի գործարան” ՓԲԸ, նախկին “Ղարաբաղ Գոլդ” իր մեջ ընդգրկում է Կարմիր Շուկայի, Մարտունու, Ստեփանակերտի գինու գործարանները: Գործարանը իր արտադրության մեջ ներառում է պտղամրգային օղիներ` թութ, ծիրան, խաղող, հոն և վայրի տանձ: Արտադրական գործունեության իրականացման համար գործարանը մթերում է մեծ քանակությամբ խաղող և տարեց տարի այդ մթերման ծավալները ավելացնում է և 2007թ.-ի տվյալներով մթերվել է ավելի քան 5200տ խաղող, 2008թ.-ին` 5800տ, իսկ 2009թթ.-ին` 6200տ: “Ստեփանակերտի կոնյակի գործարան” ՓԲԸ ունի 212հա մշակվող խաղողի այգի: Արցախում մթերվող խաղողի բերքի 70-80% մթերում է  Ստեփանակերտի կոնյակի գործարանը:

  Կարմիր շուկայի և Մարտունու գինու գործարանները հիմնականում նախատեսված են ընկերության կողմից խաղողի մթերումների իրականացման, կոնյակի սպիրտի արտադրության և հնեցման համար, իսկ Ստեփանակերտի գինու գործարանը հիմնականում զբաղվում է շշալցման աշխատանքներով: Այդ նպատակով արդեն գործարանում ներդրվել է ժամում 2000 շիշ արտադրողականությամբ եվրոպական ժամանակակից հոսքագիծ, որն աշխատում է ավտոմատ եղանակով:

  Գործարանի տնտեսական գործունեության առանձնակի կորևոր նշանակության ուղղություններից մեկը հանդիսանում է գինեգործությունը: Մթերվող խաղողի բերքից մի զգալի մաս նպատակաուղղվել է գինիների արտադրությանը:

  Նռան գինիների արտադրության նպատակով մշակվում և տարեց տարի շարունակվում է ընդարձակվել նաև նռան այգիները: Ներկայումս գործարանին է պատկանում 61.7հա կազմող նռան այգիները, որի գերակշիռ մասը 48հա նորատունկ է: 2007թ. մթերվել է ավելի քան 70տ նուռ, 2008թ.` 100տ իսկ 2009թ.` 150տ:

“Ստեփանակերտի կոնյակի գործարանի” գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունը կոնյակագործությունն է:
Ներկայումս գործարանում հնեցման է դրված ավելի քան 100,000 դեկալիտր կոնյակի սպիրտ:
Հնեցումը ամբողջովին կատարվում է ավանդական տակառային եղանակով` կաղնու փայտից պատրաստված տակառներում: Այդ նպատակով ընկերությունում ստեղծված է տակառագործության արտադրամաս` բարձրակարգ և ժամանակակից սարքավորումներով:

Մեծ տեղ և նշանակություն ունի գործարանի համար նաև պտղամրգային օղիների արտադրությունը: Արցախի համար ավանդական համարվող թթի և հոնի ինքնատիպ պտղամրգային օղիների արտադրության նպատակով գործարանում մթերվում է նաև հոն և թութ:
2007թ. տվյալներով մթերվել է ավելի քան 200տ թութ և հոն: 2009թ. մթերվել է 300տ թութ և 80տ հոն: 2010թ մթերման ծավալները զգալի աճել են հասնելով` 400տ թութ և 200տ հոն:

“Ստեփանակերտի կոնյակի գործարանի” արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, մասնավորապես Մոսկվա: 
Գործարանը ակտիվորեն համագործակցում է Երևանի կոնյակի գործարանի հետ:
Ընդհանուր առմամբ  “Ստեփանակերտի կոնյակի գործարանը” ներդրումային ծրագրով կատարել է շուրջ 5 մլրդ դրամի ներդրում: Ստեղծվել է ավելի քան 800 աշխատատեղ, լայնածավալ աշխատանքներ են իրականացվում այդ աշխատատեղերը դարձնելու 1200 ուղղությամբ: