1.png
2.png
3.png
4.png
5.png
6.png
7.png
8.png

Նորություններ

  • Հաշվետվություն

    Տարեկան հաշվետվություն և անկախ աուդիտ - 21.02.2017

    Ավելին...

  • Հաշվետվություն

    Տարեկան հաշվետվություն և անկախ աուդիտ - 19.04.2016

    Ավելին...

  • Հաշվետվություն

    Տարեկան հաշվետվություն և անկախ աուդիտ - 21.04.2015

    Ավելին...

 

 

 

 

 

        

  Այս հոյակապ կոնյակը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի արևահամ խախողի ողկույզներից ստացված բացառիկ սպիրտերի տեսականուց: Հնեցման. վարպետի  համբերատարության և պատրաստման արվեստի արդյունքում է ստացվում դասական և ժամանակակից ոճերով համադրած այս հրաշալի խմիչքը: Այն օժտված է հարուստ սաթե-ոսկեգույն նրբերանգով: Համը շքեղ է, հագեցած մրգերի, վանիլի ու շոկոլադի նուրբ հնչյուններով, որոնք ընդգծում են նրա ազնվական ծագումը: Ետհամային զգացողությունը սքանչելի վառ է ու բուրավետ: Թվում է` ժամանակը չի բավականացնի բացահայտելու նրա կախարդական ուժի ողջ գաղտնիքը:  

 

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

    

 

  “Մադաթով” կոնյակի համար հիմք է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի կենսառատ արևի տակ հասունացող քաղցրահամ խաղողի տեսականին: Կոնյակի պատրաստման ավանդական հայկական տեխնոլոգիան հնարավորություն է տալիս այս գործի գերազանց վարպետներին ` ստանալու համային փնջի կատարյալ հնչեղություն: Այս կոնյակն օժտված է տաք ոսկեգույն երանգով, ծաղկային ու վանիլային համադրության հագեցած բույրով: Ետհամային զգացողությունը երկարատև ու քաղցր է: Սա հրաշալի դասակ է, որ կարելի է վայելել ցանկացած միջավայրում:

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

    

 

  “Մադաթով” կոնյակը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի արևահամ խաղողի հրաշալի տեսականուց ստացված սպիրտի հիման վրա: Այս կոնյակն օժտված է թափանցիկ սաթե երանգով և երիտասառդ կոնյակին բնորոշ ծաղկամրգային փնջի նրբություններով: Նրա աննկարագրելի փափուկ ու ներդաշնակ համը ազատություն  է տալիս զգացմունքներին և ստեղծագործելու տրամադրություն ներշնչում: Այն կարելի է վայելել` համադրելով մրգերի ու շոկոլադի հետ: