1.png
2.png
3.png
4.png
5.png
6.png
7.png
8.png

Նորություններ

  • Հաշվետվություն

    Տարեկան հաշվետվություն և անկախ աուդիտ - 21.02.2017

    Ավելին...

  • Հաշվետվություն

    Տարեկան հաշվետվություն և անկախ աուդիտ - 19.04.2016

    Ավելին...

  • Հաշվետվություն

    Տարեկան հաշվետվություն և անկախ աուդիտ - 21.04.2015

    Ավելին...

 

 

Karabakh logo

 

 

 

        

 

 

  Լեռնային Ղարաբաղի դրախտային անտառներում աճող անուշահամ ու բուրավետ տանձից է ստացվում այս հոյակապ օղին: Հյութեղմրգի ինքնատիպ համն ու թարմ բույրը աշնանային կախարդական երանգ են հաղորդում այս խմիչքին, որն էլ հրաշալի զգացողություն ու տրամադրություն է ստեղծում: Այս օղին անկրկնելի հիշվող համ ունի և հմայում է բարձրաճաշակ մարդկանց:

 

 

    

 

 

 

 

 

 

  

    

 

 

  Լեռնային Ղարաբաղի ջերմառատ արևի տակ հասունացող անուշահամ թթից և լեռներից բխող բյուրեղյա մաքուր ջրից է պատրաստվում դարերից եկող ավանդական այս թունդ օղին: Հատընտիր թթի հաճելի բուրմունքնու նրբահամ երանգը, որ հատուկ է այս խմիչքին` տոնական մթնոլորտ է ստեղծում ցանկացած սեղանին և տրամադրում ընկերական ջերմշփումների: Այս բարձրորակ արտադրանքը ստացվում է լավագույն ավանդույթների պահպանման շնորհիվ, որն այսօր իրականություն է դառնում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

 

 

    

 

 

 

 

 

 

  

    

 

 

  Լեռնային Ղարաբաղի ջերմառատ արևի տակ հասունացող ոսկեգույն թթից է պատրաստվում այս բարձրորակ օղին: Արքայական թթի բյուրեղյա հատիկներում առկա կենսական ուժն ու էներգիան քամված այս հոյակապ խմիչքի մեջ` հաղորդում են նրան յուրահատուկ բնավորություն: Այն գերազանց որակ և հրաշալի համ ունի:

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

  Լեռնային Ղարաբաղի զմրուխտե սարերի լանջերին աճող հասուն ու կարմրավուն հոնից է ստացվում այս բացառիկ օղին: Հնուց ի վեր այն հայտնի է իր հրաշալի հատկություններով: Հոնի յուրաքանչյուր հատիկում թանձրացած արևի ջերմ շողերը կենսական էներգիա են հաղորդում այս հոյակապ խմիչքին: Այս օղին առանձնանում է իր յուրահատուկ փափուկ համով և արտակարգ որակով:

 

    

 

 

 

 

 

 

  

    

 

 

  Լեռնային Ղարաբաղի արևահամ խաղողի հյութեղ ողկույզներից է պատրաստվում այս հոյակապ օղին: Ազնվական խաղողի հատիկներում ամփոփված ազնվությունն ու մաքրությունը փոխանցվում են այս արտակարգ խմիչքին` առանձնահատուկ հմայք հաղորդելով նրան: Այս օղին անկեղծ ու ջերմ տրամադրություն է ստեղծում ցանկացած միջավայրում:

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

    

 

 

  Լեռնային Ղարաբաղի ջերմառատ արևի տակ հասունացող արքայական ծիրանից է ստացվում այս բացառիկ ավանդական օղին: Միայն հայկական ծիրանին բնորոշ արևահամ բույրնու թավշյա համը, որ ազնվականություն են հաղորդում այս հոյակապ խմիչքին` դարձնում են այն յուրահատուկ ու անկրկնելի: Այսպիսի նուրբ ու ներդաշնակ համային փնջով օժտված է բացառապես հայկական ավանդական ծիրանի օղին: